«Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրենին պատկանող մարդատար ավտոմեքենայի ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ կայացված՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության որոշումը բեկանվեց, իսկ գործի վարույթը կարճվեց՝ վերադասության կարգով տարված բողոքի հիման վրա։
Փաստաբան Օֆելյա Հարությունյանի ջանքերով՝ ս․թ․ հունիսի 6ին կայացված ակտը բողոքարկվել էր, քանի որ որոշումն ընդունվել էր օրենքի էական խախտմամբ, այդ թվում՝ դրա սխալ
կիրառման և սխալ մեկնաբանման հետևանքով, ինչպես նաև չէին ապահովվել տեխնիկական զննության համար անհրաժեշտ պայմանները և արդյունքում սխալ
գնահատական էր տրվել Տիգրան Գրիգորյանի ավտոմեքենայի
ապակիների լուսաթափանցելիության
թույլատրելի աստիճանի վերաբերյալ: