Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Կրկին հաղթանակ

Հաղթանակ
Վերջին շրջանում հաճախակի էին դարձել ՀՀ ՃՈ կողմից փաստաբանական հարցումների ոչ իրավաչափ մերժումները՝ այդպիսով խոչընդոտելով փաստաբանների բնականոն գործունեությանը, խախտելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև <<Տեղեկատվության ազատության մասին>> և <<Փաստաբանության մասին>> ՀՀ օրենքով ամրագրված՝ Հայցվորի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ ✒️«Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն Տիգրան Գրիգորյանը բողոքարկել էր ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի մերժումը՝ փաստաբանական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։ Պատասխանող ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության կողմից Հայցադիմումի պատասխան և գրավոր առարկություն չէր ներկայացվել:

⚖️12․07․2019թ․ ՀՀ վարչական դատարանը բավարարեց Տիգրան Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության։ Դատարանը վճռեց պարտավորեցնել ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետին՝ հայցվոր Տիգրան Գրիգորյանին տրամադրել հարցված տեղեկատվությունը, ինչպես նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայությունից հօգուտ Տիգրան Գրիգորյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!