25.11.2020թ․ hayeli.am լրատվական կայքէջում հրապարակվել էր տեսանյութ «Մարինա Խաչատրյանի բացահայտումները պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մասին» վերնագրով, որում Մարինա Խաչատրյանը զրպարտության և վիրավորանքի արտահայտություններ է հնչեցրել ՀՀ ազգային ժողովի՝ այդ ժամանակ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հասցեին։ Վերջինս դիմել էր «Հայց» փաստաբանական գրասենյակ՝ իր իրավունքների պաշտպանության համար։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր վստահորդի պահանջը՝ վճռելով պարտավորեցնել Մարինա Խաչատրյանին մի շարք լրատվական կայքերում և Youtube տեսանյութերի հրապարակման կայքում տեղադրել տեսանյութ՝ հերքելով 2020թ․ տեսանյութում հրապարակված զրպարտանքը։
Դատարանը վճռեց նաև պարտավորեցնել Մարինա Խաչատրյանին նույն համացանցային հարթակներում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սոֆյա Հովսեփյանից՝ տեսանյութում հնչեցված վիրավորական արտահայտությունների համար։