Նոյեմբերի 11-ին Անի պլազա հյուրանոցի Դվին սրահում կայացավ «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադրման 8-րդ տարեդարձի միջոցառումը։ Այն հրաշալի առիթ էր՝ հանդիպելու ընկերության գործընկերներին, ընկերներին և լավ բարեկամներին, նշանավորելու տարիների անցած ճանապարհը։
8 տարվա ընթացքում մեկ փաստաբանի գրասենյակից ընկերությունը վերաճել է իրավական ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող կազմակերպության։ Ընդ որում, առաջատար ոչ թե կազմակերպության մեծության առումով, այլ՝ սրտացավ աշխատակիցների, ազնիվ ու կայուն համագործակցության առումով, և ամենակարևորը՝ բարդ իրավական լուծումներ պահանջող խնդիրների լուծման վճռականությամբ։
Այս ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ իրադարձություններով՝ սկսած փոքրիկ հաղթանակներից, երբեմն հիասթափություններից՝ մինչև մեծ գործեր, կարևոր հաղթանակներ, փոքր ու մեծ համագործակցություններ։
Միջոցառմանը ներկայացվեց գրասենյակի մասին պատմող փոքրիկ ֆիլմ, գործընկերներն ու աշխատակիցները ստացան նվերներ և շնորհակալագրեր։
Իսկ վերջում, իհարկե, մեկ գավաթ գինու շուրջ հնչեցին բարեմաղթանքներ և շնորհակալական խոսքեր՝ երկստեք նշանավորելով արդյունավետ համագործակցությունը։
Ինչպես իր խոսքում նշեց փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանը․ «Մենք պարտավորվում ենք շարունակել հավատարիմ մնալ մեր որդեգրած սկզբունքներին, աշխատանքում գերազանցել ինքներս մեզ՝ այդպիսով նպաստելով թե՛ մեր հաճախորդների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը և թե՛ ոլորտում իրավական խնդիրների նվազեցմանը։
«Հայց» փաստաբանական գրասենյակը մատուցում է իրավաբանական և փաստաբանական ծառայություններ՝ քաղաքացիական, քրեական, վարչական և կորպորատիվ իրավունքի ոլորտներում։