20․04․2022թ․ Երևան
Ժամեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանը կայացրեց բացառիկ մարդասիրական և, համոզված ենք, պատշաճ պատճառաբանված դատավճիռ։ Արդյունքում, փաստաբաններ Էմին Բեգլարյանի և Տիգրան Գրիգորյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվեց օրենքով նախատեսվածից ավելի մեղմ՝ 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ՝ այն դեպքում, երբ դատախազը միջնորդել էր դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով։
Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, այն է՝ նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, ՀՀ դատական պրակտիկայում կիրառվում է շատ հազվադեպ։