Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Բժշկի խախտված իրավունքները վերականգնվեցին

Բժշկի իրավունքներ
«Հայց» փաստաբանական գրասենյակ էր դիմել ՀՀ բժիշկ Ա․Վ․-ը՝ խնդրելով դատարանում պաշտպանել իր իրավունքները՝ մեդիաոլորտի որոշ անբարեխիղճ ներկայացուցիչների հետ պայքարում։ Առողջապահական ոլորտի պարբերաթերթերից մեկը հայցով դիմել էր դատարան՝ բժշկից բռնագանձելու իրենց ծառայությունների դիմաց չվճարված գումարը։
Փաստաբան Տիգրան Գրիգորյանը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները, պարզեց, որ սույն պարբերաթերթի ներկայացուցիչն առաջարկել էր Ա․Վ․-ին՝ թերթի առաջին իսկ համարում տպագրել նրա գործունեության վերաբերյալ գովազդային նյութ՝ որոշակի գումարի դիմաց։ Ա․Վ․-ն համաձայնել էր՝ նախապես վճարելով գումարի գրեթե կեսը։ Անցնում են ամիսներ։ Ա․Վ․-ն, լինելով բարձրակարգ և պահանջված բժիշկ, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մոռանում է վերոնշյալ պայմանավորվածության մասին։ Ավելին, շուրջ կես տարի անց նա տեղափոխվում է աշխատելու այլ բժշկական կենտրոն։ Առաջարկից շուրջ մեկ տարի անց հայտնվում է հայցվորի ներկայացուցիչը և փոխանցում տպագրված թերթի օրինակը՝ գովազդով հանդերձ։ Հասկանալի է, որ ծառայությունների մատուցման բոլոր ողջամիտ ժամկետներն անցել էին, իսկ գովազդային նյութը, ուր պատմվում էր բժիշկ Ա․Վ․-ի՝ նախկին աշխատավայրում զբաղեցրած պաշտոնի ու գործունեության մասին, նպատակայնությունը կորցրել էր։ Եվ բնական է, որ բժիշկը հայտնում է իր վրդովմունքն ու պահանջում վերադարձնել կանխավճարը։ Հայցվորի ներկայացուցիչը ոչ միայն հրաժարվում է, այլև պահանջում է վճարել պայմանավորված գումարի մնացած մասը։ Արդյունքում գործը հայտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Փաստաբանի ջանքերով ապացուցվում է, որ հայցվորը խախտել է իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև՝ կոպտորեն խախտել է գործող օրենսդրությունը։ Դատարանը վճռում է․ մերժել լրատվամիջոցի հայցն ընդդեմ Ա․Վ․-ի՝ մատուցված ծառայությունների դիմաց գումարի բռնագանձման վերաբերյալ, լրատվամիջոցից հօգուտ Ա․Վ․-ի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ՝ որպես որպես փաստաբանի վարձատրության գումար։ Վճիռը հայցվորի կողմից բողոքարկվելուց հետո մնացել է անփոփոխ։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են