Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Եվս մի հաղթանակ

վարկեր
Բանկային համակարգում ընդունված պրակտիկա է ժամանակ ձգելով հնարավորինս «աճեցնել» վարկային մնացորդի նկատմամբ հաշվարկվող տույժն և տուգանքը։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանի ջանքերով մեր վստահորդի օգտին ավարտվեց մի վարկի պատմություն։ Ս․Գ․-ն Արդշինբանկից ստացել էր 571,000 դրամի վարկ՝ գրավադրելով իր ոսկյա զարդերը։ Հետագայում չէր կարողացել ամբողջությամբ մարել նշված վարկը և հայտնվել էր «անելանելի» վիճակում։ Բանկը գրավադրված իրերի վաճառքից ստացված հասույթով իբրև թե չէր կարողացել ծածկել վարկի ողջ գումարը, թեև գնահատման արժեքը պայմանագրի ստորագրման պահին եղել էր ճիշտ վարկի գումարի չափով, իսկ դրանց վաճառքի պահին (մոտ երկու տարի անց) անհասկանալիորեն նվազել էր մոտ 30%։
Այսպիսով, վարկային մնացորդը զարդերի վաճառքից հետո կազմել էր 160,740 դրամ, սակայն մեր վստահորդը պատշաճ չէր ծանուցվել ոչ վաճառքի և ոչ էլ վարկային մնացորդի մասին։ Հետագայում, մոտ երեք տարի բանկն ընդհանրապես չէր ծանուցել վարկառուին նրա պարտավորությունների մասին, դրանց նկատմամբ հաշվարկվող և օրեցօր ավելացող տույժ ու տուգանքների մասին, իսկ 2017թ դիմել էր առաջին ատյանի դատարան՝ արդեն 493,000 դրամ դարձած պարտավորությունները կատարելու պահանջով։ Քանի որ Ս․Գ․-ի պարտավորությունների կատարման ժամկետն ավարտվում էր 2013թ սկզբին, իսկ բանկը դատարան էր դիմել ավելի քան չորս տարի անց, ուստի մեր փաստաբանը միջնորդեց դատարանին կիրառել հայցային վաղեմություն։ Եվ, թեև բանկի կողմից բերվեցին մի շարք պատճառաբանություններ, մեկնաբանություններ ու առարկություններ, դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը՝ մերժելով Արդշինբանկի հայցը, ինչպես նաև վճռեց՝ Արդշինբանկից հօգուտ Ս․Գ․-ի բռնագանձել փաստաբանի վարձատրության գումարը։ Բարեբախտաբար, մեր վստահորդը դիմել էր փաստաբանի օգնությանը՝ ապահովելով իր իրավունքների պրոֆեսիոնալ պաշտպանությունը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են