Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Հարկային տեսչության հերթական զավեշտը

հարկային
Ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի իրավաբանական վարչության պետն անվավեր ճանաչեց վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 30.05.2016թ. իր իսկ որոշումն այն բանից հետո, երբ «Հայց» փաստաբանական ընկերության փաստաբանի կողմից այն բողոքարկվեց վարչական դատարանում: Նախնական որոշմամբ հարկային մարմինը փաստում էր, որ կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2016թ. 1-ին եռամսյակի շրջանառության հաշվարկը չէր ներկայացրել, ուստիև ընկերության արդեն նախկին տնօրենը (նույն ինքը՝ մեր ընկերության վստահորդը) ենթարկվել էր պատասխանատվության: Այնինչ, ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել էր դեռևս 2014թ. գարնանը, ինչի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով գրավոր իրազեկել էր լիազոր մարմնին, ընկերության հսկիչ-դրամարկղային մեքենան ևս գրանցումից հանվել էր, ավելին՝ ընկերության տնօրենն էլ ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից: Թեև տուգանքի չափն այնքան էլ մեծ չէր, սակայն մեր վստահորդը սկզբունքորեն չէր ցանկանում հաշտվել իր իրավունքների ոտնահարման փաստի հետ:Ուստիև մեր ընկերության փաստաբանի աջակցությամբ տեր կանգնեց դրանց: Ուրախալի է փաստել մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են