Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

«Մեղավորը» մերկասառույցն էր

մերկասառույց վթար
Այս անգամ մեր ընկերության փաստաբանի թիրախը ՀՀ ՃՈ ապօրինի ակտն էր:
Սույն թվականի հունվար ամսին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանապարհների մաքրման աշխատանքների ոչ պատշաճ կատարման հետևանքով մեր վստահորդն ակամա դարձել էր ավտոճանապարհային վթարի մասնակից:
Արդյունքում ՀՀ ՃՈ ներկայացուցիչները հայցվորին ենթարկել էին վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հողվածի երկրորդ մասով և նույն օրը վարչական իրավախախտման գործով կայացրել էին թիվ 585256 որոշումը, որով նշանակվել էր տուգանք` երեսուն հազար ՀՀ դրամի չափով:
Նշված տուգանքի որոշումը մեր ընկերության փաստաբանի կողմից վիճարկվեց ՀՀ վարչական դատարանում:
Գործի փաստական հանգամանքների բազմակողմանի քննության արդյունքում ՀՀ վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանը գտավ, որ մեր վստահորդի անունից փաստաբանի կողմից ներկայացված հայցը ենթակա է բավարարման:
Դատարանը գտավ, որ հայցվորի կողմից թույլ չի տրվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, և հայցվորի արարքում բացակայում է մեղքը, որի տարրերի բացակայությունը բացառում է վարչական իրավախախտման փաստը:
Դատարանը գտավ, որ ՀՀ ՃՈ ներկայացուցիչների կողմից կայացված որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ուստի և անվավեր ճանաչեց այն:
Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ Դատալեքս տեղեկատվական համակարգի կայքում (դատական գործ ՎԴ/1021/05/16):

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են