Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Քաղաքացին չի վճարի 381,007 դրամ գումարը

Գույքահարկ
15.12.2016թ ՀՀ վարչական դատարանը մերժեց Երևան համայնքի հայցն ընդդեմ ՀՀ քաղաքացու:
Մեր վստահորդն այլևս պարտավոր չէ վճարել 381 հազար 7 դրամ ավտոմեքենայի գույքահարկի գումարը:
Այս անգամ թաղապետարանը փորձում էր դատարանի միջոցով քաղաքացուց բռնագանձել 381 հազար 7 դրամ` 2011 թվականին ձեռք բերված ավտոմեքենայի համար, այնինչ գույքահարկի գումարի գոյացումը վերաբերում էր մինչ ավտոմեքենայի ձեռքբերումն ընկած ժամանակահատվածին:
«Հայց» ընկերության փաստաբանի կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարչական վարույթի հիմքում ընկած փաստաթղթերը վերաբերելի չեն մեր վստահորդին, իսկ եթե վերաբերելի են, ապա ընդունված վարչական ակտում բացակայում են դրա իրավական հիմնավորումները:

Դատական գործի նյութերի խորազնին ուսումնասիրության արդյունքում ՀՀ վարչական դատարանը գտավ, որ պատասխանողի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության առկայությունն օրենքի ուժով պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը:

Հայցվորի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորությունների խախտման հանգամանքը Երևան համայնքը հայտնաբերել է 2016 թ, հետևաբար՝ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կարող էին առաջանալ 2016թ անմիջապես նախորդող երեք տարիների համար, իսկ 2008-2011 թթ համար պարտավորություններ չէին կարող առաջանալ:

Դատարանը վճռեց՝ Երևան համայնքի հայցը մերժել և անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.05.2016թ «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 575-Ա որոշումը:

Ցավոք, շատ են այսպիսի դեպքերը, երբ վարչական մարմինների ոչ պատշաճ գործունեության արդյունքում տուժում է համայնքի և պետության բյուջեն կամ քաղաքացիները:
Վերջինները, տեղյակ չլինելով իրենց իրավունքների մասին և, սովորաբար, չխորանալով նյութի էության մեջ, ստիպված են լինում ենթարկվել վարչական մարմնի ոչ իրավաչափ որոշումներին:

Տվյալ դեպքում դատարանը բավարարեց նաև պատասխանողի փաստաբանի ծախսը փոխհատուցելու վերաբերյալ միջնորդությունը:
Արդյունքում՝ բացի այն, որ Երևան համայնքի բյուջեն տուժեց 381 հազար 7 դրամով, այդ բյուջեից նաև պետք է վճարվի փաստաբանի ծառայությունների վճարը:
Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ…

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են