Շուրջ հինգ ամիս տևած պայքարի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով անվավեր ճանաչվեց մեր վստահորդի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կայացրած որոշումը՝ 1,293,570 ՀՀ դրամ «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին»։
Վարչական վարույթի հարուցման, անցկացման և լսումների իրականացման վերաբերյալ Հայցվորը պատշաճ չէր ծանուցվել և տեղեկացված չէր եղել, ըստ այդմ էլ զրկված էր եղել իր նկատմամբ ներկայացված հարկային պարտավորությունների գանձման պահանջի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու իրավունքից։
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Թադևոսյանի ջանքերի շնորհիվ մեր վստահորդի խախտված իրավունքը վերականգնվեց։