Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Ավելի քան 47 միլիոն դրամի պահանջը մերժվեց

դեբիտորական

Ավելի քան 47,000,000 դրամի անհիմն պահանջը մերժվեց։

Մեր վստահորդների դեմ խոշոր գումարի հայցապահանջ էր ներկայացվել դատարան։ Գործի հանգամանքների և փաստերի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հայցվորների կողմից բազմաթիվ հարկային հաշվիներ էին դուրս գրվել մեր վստահորդներին՝ իբրև ապրանքների մատակարարման դիմաց, սակայն իրականում որևէ ապրանքի մատակարարման ապացույց և ստորագրված հաշիվ հայցվոր կողմն այդպես էլ չկարողացավ ներկայացնել։ Ավելին, դատական վարույթի ընթացքում ուսումնասիրվեցին նաև հայցվորի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը, որը հարուցվել էր շուրջ չորս տարի առաջ մեր վստահորդների կողմից հենց հայցվորի նկատմամբ, որն իր աշխատանքի արդյունքում խոշոր վնաս էր հասցրել մեր վստահորդին։ Թեև վերոնշյալ քրեական գործը կարճվել էր, այնուամենայնիվ, մեր վստահորդներն այդ ժամանակահատվածում դադարեցրել էին իրենց համագործակցությունը հայցվորի հետ։

 

Ի վերջո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց՝ հայցվորի հայցը մերժել, հայցվորից ՀՀ պետական բյուջե բռնագանձել շուրջ 1,5 միլիոն դրամ որպես պետական տուրքի գումար, իսկ հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!