Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Հարկադիր կատարողի որոշումները վերացվեցին

Կրկին հաղթանակ։

2021թ․ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ՊԵԿ որոշման հիման վրա կատարողական վարույթ էր նախաձեռնվել մեր վստահորդի նկատմամբ՝ մոտ  8,5 միլիոն դրամի բռնագանձման նպատակով գույքի վրա արգելանք դնելով։ Արդյունքում, պարզվել էր, որ Պետ․ եկամուտների կոմիտեն մեր վստահորդին պատշաճ չէր ծանուցել կայացված որոշման վերաբերյալ, ուստի վարչական ակտն ուժի մեջ չէր մտել։ Հետևաբար, հարկադիր կատարողն իրավունք չուներ անբողոքարկելի չդարձած ակտի հիմքով կատարողական վարույթ նախաձեռնելու։ Մեր վստահորդի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով նախ դիմեցինք Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատ․ վարույթը կարճելու պահանջով, սակայն մերժում ստանալուց հետո ստիպված էինք դիմել վարչական դատարան։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Օֆելյա Հարությունյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ դատարանում ապացուցվեց, որ մեր վստահորդի իրավունքները խախտվել են։

 

ՀՀ վարչական դատարանը վճռեց՝ բավարարել մեր հայցը, վերացնել հարկադիր կատարողի որոշումները։ 

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!