Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Բժիշկը փոխհատուցում կստանա

Բժշկի իրավունքներ
Կրկին հաղթանակ։
2019թ․ սկսած՝ մեր վստահորդի հետ պայքարում ենք իր խախտված իրավունքը վերականգնելու համար։
Դատական գործի պատմությունը երկար է, տարբեր վայրիվերումներից հետո այն նորից հայտնվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, որտեղ էլ վերջապես, շուրջ 5 տարի անց մեր հայցը բավարարվեց։
Խոսքը Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի նախկին աշխատակից, լաբորատորիայի ղեկավար բժշկի մասին է, որին օրենքի խախտմամբ հեռացրել էին աշխատանքից՝ միտումնավոր և արհեստականորեն հաստիքացուցակից կրճատելով նաև ողջ լաբորատորիայի բաժինն ու աշխատակիցներին։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Օֆելյա Հարությունյանի մասնագիտական ջանքերի և հետևողականության շնորհիվ, ինչպես նաև դատարանի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում, հաստատվեց, որ խախտվել է մեր վստահորդի աշխատանքային իրավունքը։ Դատարանը վճռեց՝ անվավեր ճանաչել վերոհիշյալ կենտրոնի 2019թ․ համապատասխան հրամանը, գործատուից հոգուտ մեր վտսահորդի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի գումարը՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև բռնագանձել փաստաբանի ծառայությունների և պետական տուրքի գումարները։

Հույս ունենք, որ այսքան երկար պայքարից հետո նախկին գործատուն կհաշտվի պարտության հետ և չի բողոքարկի առաջին ատյանի դատարանի վճիռը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!