Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Բնակիչն այլևս չի վճարի 246,391 դրամը

համատիրություն
01.06.2016թ Երևան քաղաքի «Կենտրոն» համատիրությունը հայց էր ներկայացրել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ քաղաքացուց որպես պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումար 246.391 դրամ բռնագանձելու վերաբերյալ:

«Հայց» ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում դատարանին ներկայացվեցին հիմնավոր առարկություններ՝ առ այն, որ վերոնշյալ ծախսերի որևէ հստակ հիմք համատիրությունը չի ներկայացրել. ներկայացված չեն կատարված աշխատանքների ծավալը, դրանց կատարման ժամանակացույցը, հիմնավորված չէ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման փաստը:

Ավելին՝ շենքի բնակիչների պնդմամբ, քաղաքացին և նույն բնակության հասցեում բնակվող այլ քաղաքացիներ իրենց անձնական միջոցներից են վճարել շենքի և հարակից բակային տարածքի մաքրման համար՝ հավաքարարի ծառայությունների դիմաց, անհրաժեշտ այլ աշխատանքները ևս կատարվել են բնակիչների անձնական միջոցներով:

Դատաքննության ավարտին չսպասելով՝ 2016թ դեկտեմբերին ՀՀ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը հրաժարվեց պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումարի բռնագանձման վերաբերյալ մեր վստահորդին ներկայացրած իր պահանջից:

Արդյունքում, դատարանը վճռեց՝ կարճել քաղաքացիական վարույթը՝ հայցվորի ներկայացուցչի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, «Կենտրոն» համատիրությունից հօգուտ պատասխանողի բռնագանձել 70.000 ՀՀ դրամ որպես մատուցված իրավաբանական ծառայության խելամիտ վճար:

Նման գործերին մենք հաճախ ենք անդրադառնում՝ նպատակ ունենալով իրազեկել ՀՀ քաղաքացիներին իրենց շահերը պաշտպանելու հնարավորությունների մասին:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!