Ռազմական ճտքավոր կոշիկներ արտադրող՝ մեր վստահորդ ընկերության խախտված իրավունքը վերականգնելու նպատակով մեր գրասենյակի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ՀՀ պաշտպանության նախարարության գնման գործընթացների օրինականությունն ապահովելու նպատակով։
Ինչպես հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից (06.03.2020), ուսումնասիրություն է իրականացվել Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Հուսով ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ կլինի խախտումների համար պատասխանատուներին հայտնաբերելուն և համապատասխան պատիժ սահմանելուն, ինչը կնպաստի հետագայում մրցույթներում կոռուպցիոն ռիկերի բացառմանն ու որակյալ արտադրանքի մատակարարմանը ՀՀ ԶՈՒ։