Իրավաբանական աութսորսինգը համեմատաբար ավելի քիչ ծավալներ ունի, թեև հնարավորությունների առումով չի զիջում մյուսներին։
Այս նյութի շրջանակներում հակիրճ կներկայացնենք աութսորսինգի առանձնահատկությունները, առավելություններն ու խնդիրները՝ առաջարկելով նաև որոշ լուծումներ։
Սկսենք խնդիրներից։
1.Հիմնական խնդիրը, որ դիտարկում է պատվիրատուն, վերահսկողության թվացյալ կորուստն է կամ լիազորությունների նվազումը։ Այս խնդրի լուծումը շատ պարզ է․ եթե պատվիրատուն հստակ գիտի, թե իրեն ինչ ծառայություն է հարկավոր, պատկերացնում է ողջ գործընթացը, ապա այն լիարժեքորեն վերահսկելի է։ Հարկավոր է մանրամասնորեն վերլուծել փոխանցվող ծառայությունը և բոլոր խնդրահարույց կետերը հնարավորինս ներառել պայմանագրում։ Իրավաբանական աութսորսինգի պարագայում սա բավական կառավարելի է՝ ոլորտի առանձնահատկություններից ելնելով, քանի որ պատվիրատուն մոտավորապես պատկերացնում է իր ընկերությանն անհրաժեշտ իրավաբանական ծառայությունների հնարավոր ծավալը։
2. Խնդիրներից է նաև պրոֆեսիոնալ և վստահելի գործընկեր գտնելը. սա ընդհանուր առմամբ խնդիր է ցանկացած գործընկերային հարաբերությունների դեպքում։
Սակայն ծառայությունների արտապատվիրման դեպքում շատ ավելի հեշտ է խզել պայմանագիրը և արագ գտնել նոր գործընկեր, մինչդեռ աշխատողի դեպքում ավելի ժամանակատար է աշխատանքից ազատելն ու նոր աշխատակից գտնելը, պատրաստելը։
Իրավաբանական ծառայությունների արտապատվիրման համար մեր երկրում հնարավորությունները բազմաթիվ են, շուկան բավականին հագեցած է, նաև «սարաֆանային ռադիոյի» շնորհիվ վերոնշյալ խնդրի լուծումը բարդ չէ։
Անցնենք առավելություններին։
1. Գտնելով իրոք վստահելի գործընկեր՝ պատվիրատուն լիարժեքորեն լծվում է իր ընկերության հիմնական գործունեությանը՝ խնայելով
— Ժամանակ․ պատվիրատուն խնայում է իր ժամանակը, քանի որ լիազորում է գործառույթն աութսորս ընկերությանն ու պարբերաբար միայն տեղեկանում գործի ընթացքին և տեսնում պատրաստի արդյունքը;
— Տարածք․ պատվիրատուն խնայում է իր գրասենյակի տարածքը, գույքը, կարող է ունենալ փոքր գրասենյակ, սակայն գործառույթն իրականացնել մեծ թիմով՝ այլ տարածքից;
— Նյարդեր․ այսօր սա կարևորագույն գործոններից է և թույլ է տալիս առավելապես կենտրոնանալ սեփական գործի վրա՝ չմտահոգվելով այլ ծառայությունների արդյունավետության մասին;
— Ֆինանսական ռեսուրսներ․ Ընկերության մեկ կամ մի քանի աշխատակցի համար նախատեսած բյուջեով (երբեմն ավելի փոքր բյուջեով) կարելի է «աշխատեցնել» ավելի մեծ թիմ։ Ընկերության իրավական բնույթի խնդիրները հիմնականում թե՛ ժամանակատար են, թե՛ թանկ և թե՛ նյարդ մաշող, ուստի իրավաբանական խնդիրների լուծումը վերցնելով սեփական ուսերին՝ գործատուն մեծ ռեսուրսներ է վատնում՝ մեծապես շեղվելով իր բուն բիզնես պրոդուկտից։
2.Արտապատվիրման առավելություններից է մեծ պրոֆեսիոնալ թիմի ներգրավումն այն գործին, որը նախկինում իրականացրել է մեկ կամ մի քանի աշխատակից՝ գուցե ավելի ընդհանուր/տեսական գիտելիքով և անհամեմատ ավելի քիչ փորձով։
3.Փոխանցելով ծառայությունն աութսորս ընկերությանը՝ պատվիրատուն փոխանցում է նաև պատասխանատվությունը։ Այս պարագայում, ծառայությունների անարդյունավետության դեպքում հնարավոր է որոշակիորեն վերականգնել կրած վնասը, եթե անարդյունավետության պատճառը ծառայություններ մատուցողի ոչ պատշաճ աշխատանքն է։
Ամփոփելով վերոնշյալը՝ ցանկանում ենք շեշտել, որ աութսորսը հզոր գործիք է, որը բազմակի հեշտացնում է պատվիրատու ընկերության գործունեությունը, թեթևացնում բիզնեսի գործընթացը։ «Հայց» փաստաբանական գրասենյակը մատուցում է հետևյալ աութսորս ծառայությունները․ — Իրավաբանական աութսորսինգ — Տնտեսական անվտանգության աութսորսինգ — Դեբիտորական պարտավորությունների վերականգնման ծառայություններ Փոխանցեք մեզ ձեր գործառույթները և կենտրոնացեք միայն ձեր բիզնեսի հիմնական պրոդուկտի վրա։