Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Հարկայինի հերթական զավեշտը․ շարունակություն

հարկային
Թարմացում. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը ևս անփոփոխ թողեց ՀՀ վարչական և վարչական վերաքքնիչ դատարանների կայացրած որոշումները:

Այսպիսով, ՀՀ ԿԱ ՊԵԿ երկարատև պայքարն ավարտվեց պարտությամբ, և մեր վստահորդն ամբողջությամբ վերականգնեց իր խախտված իրավունքը՝ չվճարելով 300,000 դրամ տուգանքը:

Ս.թ.սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՀՀ վարչական դատարանի վճիռը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ մեր ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանը 24.10.2016թ. հերթական հաղթանակն էր արձանագրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ դեմ դատական գործում:

Ստորև ներկայացնում ենք գործի մանրամասները:

18.12.2015 թվականին հարկային տեսուչը մեր վստահորդ ընկերության խանութից կատարել է երկու առանձին գնում, որոնց դիմաց տրվել են համապատասխան ՀԴՄ կտրոնները:

Երկրորդ գնումը կատարելուց հետո տեսուչը մուտքի դռան մոտից ետ է վերադարձել, իբրև թե գնումների համար պոլիէթիլենային տոպրակները հարմար չեն և սկսել է տոպրակների փնտրտուք:

Այդ ժամանակ առաջարկվել է մեկ անվճար պոլիէթիլենային տոպրակ, որը տնօրինության կողմից թույլ էր տրվել նվիրել գնոդներին:

Այդ տոպրակի դիմաց գումար չի ստացվել:

Գնորդի դուրս գալուց հետո ներս են մտել հարկային տեսուչները և պահանջել են նվեր տոպրակի ՀԴՄ կտրոնը:

24/10/2016թ․ ՀՀ վարչական դատարանը /նախագահությամբ՝ Մ.Մելքումյանի/ բավարարել էր մեր ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանի կողմից իր վստահորդի անունից ներկայացված հայցը՝ անվավեր ճանաչելով ՀՀ ֆինանսների նախարարության (ներկայումս՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ) Կոտայքի տարածքային հարկային տեսչության 13.01.2016 թվականի ակտը և ՀՀ ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 01.03.2016 թվականի որոշումը:

Դատարանը գտել էր, որ տվյալ ակտն ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ, ուստի ենթակա է վերացման:

Դատարանն անհրաժեշտ էր համարել արձանագրել, որ ֆիսկալային հաշվետվությունն ինքնին չի կարող գումարը վճարված լինելու փաստը հաստատող կամ հերքող ապացույց հանդիսանալ, քանի որ դրանում առկա տեղեկությունները չեն համադրվել դրամարկղում առկա գումարի հետ, հետևապես այդ ապացույցը, տվյալ դեպքում, միայն տեղեկություններ է պարունակում ՀԴՄ մուտքագրված տվյալների մասին, իսկ 150 ՀՀ դրամ գումարը ՀԴՄ մուտքագրված չլինելու փաստի վերաբերյալ կողմերի միջև վեճ առկա չէ:

Այսպիսով, համադրելով գործի փաստերը, դատարանը գտել էր, որ վիճելի է մնում հարկային տեսուչի կողմից մեր վստահորդ ընկերության խանութից 150 ՀՀ դրամի գնում կատարելու փաստը, ուստի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի առաջին մասի իմաստով դրա բացասական հետևանքները կրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Ուրախ ենք, որ այս անգամ էլ արդարության համար պայքարը տվեց իր դրական արդյունքը:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!