Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

ՊԵԿ որոշումը ճանաչվեց անվավեր

ՊԵԿ որոշումով մեր վստահորդին առաջադրվել էր 8,300,000 դրամի չափով եկամտային հարկի պարտավորություն: Նշենք, որ հարկային մարմինը որոշումը կայացրել էր համապատասխան ընթացակարգերի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաև խախտել էր մեր վստահորդի ծանուցված լինելու իրավունքը։ Բացի այդ, ՊԵԿ կողմից հարկադիր սնանկության մասին դիմում էր ներկայացվել մեր վստահորդի դեմ։


«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Օֆելյա Հարությունյանի ջանքերով՝ սնանկ ճանաչելու պահանջը մերժվեց, իսկ եկամտային հարկի պարտավորության վերաբերյալ ՊԵԿ որոշումը վիճարկվեց։

Ուսումնասիրելով դատական գործի հանգամանքները՝ ՀՀ վարչական դատարանը գտավ, որ ակտը ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով․ այն է՝ օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։
Դատարանը վճռեց՝ մեր վստահորդի հայցն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի բավարարել,
անվավեր ճանաչել հարկային մարմնի վերոնշյալ վարչական ակտը, ինչպես նաև կոմիտեից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարը որպես փոխհատուցում։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!