Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Անճշտություններ բժշկական հետազոտություններում

զորակոչ
«Հայց» փաստաբանական գրասենյակ էր դիմել զինակոչիկ Հ.Հ.-ը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:

Գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանը, ուսումնասիրելով հարուցված գործի փաստական հանգամանքները, պարզեց, որ իր վստահորդը 2013-2016թթ անցել է մի շարք բժշկական հետազոտություններ (մասնավորապես՝ հոլթեր-մոնիտորինգ հետազոտություններ), այդ թվում նաև՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքներն իրարից էականորեն տարբերվում են:
Հատկանշական է, որ մեր վստահորդը քննություն է անցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ անձնակազմի և ԿԲՀ կողմից և ստացել հետևյալ ախտորոշումները. 1. Ռիթմավարի միգրացիա, հաճախակի վերփորոքային էքստրասիստոլաներ, ինչպես նաև՝ 2. Ռիթմավարի միգրացիա, սինուսային հաճախասրտություն և սինուսային առիթմիայի եզակի էպիզոդներ:
Ռիթմավարի միգրացիա, հաճախակի վերփորոքային էքստրասիստոլաներ ախտորոշման համար երիտասարդը երեք անգամ տարկետում է ստացել:
Այնուհետև, հերթական կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքում հիվանդությունն ինչ-որ «հրաշքով» չի հայտնաբերվել, և մեր վստահորդը կրկին զորակոչվել է:

Այստեղ հարկ է նշել, որ բժշկությանը հայտնի ժամանակակից մեթոդներով վերոնշյալ հիվանդությունը բուժման ենթակա չէ, ուստի և այն չէր կարող վերանալ:
Վերոնշյալ երկու հիվանդություններից յուրաքանչյուրն ունի առանձին իրավական կարգավորումներ՝ դրանից բխող հետևանքներով՝ համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի դրույթների:
Այսինքն, մեկի պարագայում մեր վստահորդը ճանաչվում է ծառայության համար ոչ պիտանի, իսկ մյուսի դեպքում՝ պիտանի՝ սահմանափակումներով:
Բացի վերը նշված հանգամանքներից, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման հիվանդությունները հնարավոր է ախտորոշել հոլթեր-մոնիթորինգ հետազոտության միջոցով:
Սակայն ըստ գործի նյութերի, կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության ընթացքում իրականացված հոլթեր-մոնիթորինգ հետազոտությունը անցկացվել է թերի, այսինքն՝ չի պահվել նվազագույն 24 ժամը, այնինչ միջազգային բժշկության պահանջներով դա հետազոտության համար սահմանված նվազագույն տևողությունն է (այս պահանջին հետևում են նաև մեր երկրում գործող մասնավոր բուժ.հաստատությունները), որի արդյունքում միայն կարելի է ստանալ ճշգրիտ տվյալներ:
Ավելին, մասնավորապես, «Էրեբունի» ԲԿ-ում, մոնիթորինգն իրականացվել է հին սերնդի սարքավորումներով, այն է Zymed DigiTrak-Plus 24 միացման 5 տվիչ ունեցող սարքով (համաձայն համացանցում եղած տեղեկատվության, այդ սարքն արտադրվել է մինչև 2006թ.):
Մասնավոր բուժ.քննությունը, որն իրականացվել է զորակոչված երիտասարդի անձնական միջոցներով ՀՀ մասնավոր բժշկական հաստատություններից մեկում իրականացվել է հոլթեր-մոնիթորինգի՝ TLC 5000 մակնիշի 10 միացման տվիչ ունեցող նոր սերնդի սարքով, որի արդյունքում ախտորոշումը էականորեն տարբերվել է Zymed DigiTrak-Plus 24 սարքով արված հետազոտության արդյունքներից:
Փաստաբանի կողմից արվել է համապատասխան հարցում՝ ՀՀ Առողջապահության նախարարին՝ պարզելու համար, թե ինչ իրավական հիմքերով է կարգավորվում պետության կողմից նման սարքավորումների ձեռքբերման, տրամաչափարկման, հավաստագրման, տեխնիկական պահանջների առաջադրման գործընթացը, հետազոտությունների անցկացման գործընթացը, որքանո՞վ է արժանահավատ համարվում այնպիսի սարքավորումներով իրականացվող հետազոտությունը, որոնց տեխնիկական բնութագիրը չի համապատասխանում ժամանակակից բժշկության մեջ կիրառվող չափանիշներին և այլն:
Հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ մեր հանրապետությունում բժշկական սարքավորումները գրանցման ենթակա չեն, իսկ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբանը նշում է, որ վերոնշյալ հետազոտությունների անցկացումը կարգավորող ընթացակարգեր գոյություն չունեն, իսկ սարքերը ստուգվում են անմիջապես հոլթեր-մոնիթորինգն իրականացնող բժշկի կողմից:
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանի համապատասխան ակտիվ գործողությունների արդյունքում մեր վստահորդի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Գործը կրկին ուղարկվել է զինկոմիսարիատ:

Սպասեք նոր զարգացումների:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են