Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Գործատուի հրամանը չեղարկվեց

Բժշկի իրավունքներ
Շուրջ 4 տարվա պայքարից հետո գրանցեցինք ևս մեկ հաղթանակ։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր վստահորդի հայցն ընդդեմ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության՝ 2019թ. հրամանն անվավեր ճանաչելու մասին։
Վերոնշյալ բուժհաստատության բժիշկ-լաբորանտին հաստատության ղեկավարը նախ ծանուցել էր, որ բժշկի պայմանագրի էական պայմանները փոփոխվել են, այնուհետև, ստանալով անհամաձայնություն, ամեն գնով փորձել էր լուծել պայմանագիրը։
Մեր ընկերության փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Օֆելյա Հարությունյանի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դատարանում ապացուցել, որ մեր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են, և վերոնշյալ բուժհաստատության ղեկավարի հրամանն ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ։ Մասնավորապես, կարողացանք ապացուցել, որ գործատուն խտրական վերաբերմունք է դրսևորել աշխատակցի նկատմամբ, և ամեն գնով փորձել ազատել նրան աշխատանքից։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Վարդանյանի, վճռեց անվավեր ճանաչել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության հրամանը, սույն ընկերությունից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում, բռնագանձել նաև վերջինիս աշխատանքում չվերականգնելու համար հատուցում, ինչպես նաև՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են