Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Հարուցվել է քրեական գործ

կեղծ ալյուր
«Հայց» փաստաբանական գրասենյակի գործընկեր կազմակերպությունը, որը հանդիսանում է ալյուր արտադրող խոշորագույն կազմակերպություն ՌԴ-ում, դիմել էր մեզ՝ հայտնաբերելու հայաստանյան շուկայում կեղծ ալյուրի վաճառքով զբաղվող անձանց։ ️Հանրապետության տարբեր խանութներից տարբեր փաթեթավորմամբ միևնույն ապրանքանշանի ալյուրի ձեռքբերման, արտադրողի հետ միասին ստուգելու և համադրելու արդյունքում պարզվեց, որ դրանք, չնայած համապատասխան մակնշմանը, կեղծ են և տվյալ ընկերության կողմից չեն արտադրվել:

Որոշակի գործողությունների արդյունքում «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների ջանքերով կանխվեց ՀՀ-ում վաճառվող ալյուրի կեղծ խմբաքանակի վաճառքի մի քանի դեպք։ Տվյալ փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ️։ Մենք հետևողական ենք լինելու մեր գործընկեր կազմակերպության իրավունքների պաշտպանության հարցում, և ցանկացած նման դեպք արժանանալու է համապատասխան իրավական գնահատականի։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են