Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Նշանակվեց նախատեսվածից ավելի մեղմ պատիժ

պատիժ
20․04․2022թ․ Երևան
Ժամեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանը կայացրեց բացառիկ մարդասիրական և, համոզված ենք, պատշաճ պատճառաբանված դատավճիռ։
Արդյունքում, փաստաբաններ Էմին Բեգլարյանի և Տիգրան Գրիգորյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվեց օրենքով նախատեսվածից ավելի մեղմ՝ 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ՝ այն դեպքում, երբ դատախազը միջնորդել էր դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով։
Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, այն է՝ նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, ՀՀ դատական պրակտիկայում կիրառվում է շատ հազվադեպ։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են