Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Շուրջ 18 մլն․ դրամի տույժը չեղարկվեց

հարկային

Շուրջ 18 միլիոն դրամի վերաբերյալ վարչական ակտը ճանաչվեց անվավեր։
2022թ․ նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «Հայց» փաստաբանական գրասենյակի գործընկեր կազմակերպության տնօրենի նկատմամբ «Վարչական տույժ նշանակելու մասին»։ Ակտը վերաբերում էր սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելուն և շինթույլտվության ժամկետը չերկարացնելուն։
Ուսումնասիրելով գործի նյութերը՝ պարզեցինք, որ քաղաքապետարանը մեր վստահորդին պատշաճ կերպով չի ծանուցել վարչական վարույթի լսումների մասին, օրենքով սահմանված ժամկետում չի իրականացրել վարչարարությունը, ինչպես նաև վարչական տույժը նշանակել է վաղեմության ժամկետի խախտմամբ։
Փաստաբան Նաիրա Համբարձումյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ նախադատական փուլում արձանագրվեցին վերոնշյալ խախտումները և հետագայում դրանք ներկայացվեցին դատարան՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Դատարանն արձանագրեց մեր կողմից ներկայացված փաստերը և ս․թ․ ապրիլի 9-ին վճռեց՝ մեր վստահորդի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի «Վարչական տույժ նշանակելու մասին» 08.11.2022 թվականի որոշումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել հայցադիմումի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումարը և փաստաբանի ծառայության վճարի հատուցումը:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են