Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Շուրջ 8,000,000 ՀՀ դրամ պարտքը վերականգնվեց

դեբիտորական

Հայաստան տնտեսական ապրանքներ ներմուծող խոշոր ընկերությունը դիմել էր «Հայց» փաստաբանական գրասենյակ՝ ընկերության դեբիտորական պարտավորությունների վերականգնման հարցում իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով:

Ապրանքների խոշոր պատվեր գրանցած անհատ ձեռներեցը հրաժարվում էր վճարել ստացված ապրանքների դիմաց։

Դատական գործի քննության ընթացքում պարտապանը, ցավոք, մահացավ։

«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների մասնագիտական ջանքերի շնորհիվ պարտապանի գույքը ժառանգած անձը ստանձնեց նաև պարտապանի պարտավորությունները և, թեև հետագայում ժառանգը սնանկ ճանաչվեց, այնուամենայնիվ, չկարողացավ խուսափել ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները մարելուց։

Արդյունքում, փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Օֆելյա Հարությունյանի համառ աշխատանքի շնորհիվ շուրջ 3,5 տարի տևած խնդիրն արդարացիորեն լուծվեց հօգուտ մատակարար ընկերության․ վերականգնվեց ոչ միայն պարտքն ամբողջությամբ, այլև նախապես վճարված պետական տուրքը, փաստաբանի ծառայության վճարն ու մինչ վճարման օրը հաշվեգրված տոկոսները։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են