Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Սիմոն Զախարովի վերաքննիչ բողոքը մերժվեց

Հաղթանակ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Սիմոն Զախարովի՝ «Էյ Բի Սի մեդիա» ՍՊԸ դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի 04.11.2024թ․ վճիռը։

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր հերքել abcmedia.am կայքում 2023թ․ դեկտեմբերի 12-ին հրապարակված հոդվածում իր վերաբերյալ տեղ գտած արտահայտությունները և փոխհատուցել 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին հասցված վնաս։

 

Էյ Բի Սի մեդիայի ներկայացուցիչների՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների  պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ապացուցվեց, որ Զախարովի կողմից ներկայացված ապացույցները չեն ներկայացվել օրենքով նախատեսված կարգի համաձայն, ինչի հետևանքով չեն կարող դիտարկվել որպես թույլատրելի ապացույցներ։

Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ առաջին ատյանի քաղաքացիական դատարանն իրականացրել է գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ կայացնելով հիմնավոր վճիռ։ Ուստի վերաքննիչ փուլում ևս Զախարովի բողոքը մերժվեց։

«Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:»,- իր խոսքում նշեց փաստաբան Տիգրան Գրիգորյանը։

 

 

 

   

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!