Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

200,000 դրամ տույժն իրավաչափ չէր

Վահագն Թադևոսյան
Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելուց հետո մեր վստահորդը տարածքը մաքրել և բարեկարգել էր։
23․01․2020թ․ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը վարչական տույժ էր կիրառել վերջինիս նկատմամբ՝ վերոնշյալ տարածքում իբր առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ սահմանելով 200,000 դրամի վարչական պատասխանատվություն։
09․07․2020թ․ ՀՀ վարչական դատարանը բավարարեց «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Թադևոսյանի կողմից ներկայացված հայցը ՝ թիվ Վ-3/45 որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ՝ փաստելով, որ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, թե ինչպես է վարչական մարմինը առանց համապատասխան փորձագետի եզրակացության կամ այլ նախնական տվյալներ ունենալու պարզել, որ տեղի է ունեցել հատակի նիշի իջեցում, այն էլ՝ հայցվորի կողմից։ Ներկայացված լուսանկարների պատճեններից հնարավոր չէր պարզել, թե որտեղ և ինչ բնույթի աշխատանքներ են իրականացվել։
27․10․2021թ․ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս մերժեց Երևանի քաղաքապետարանի բողոքը և ՀՀ վարչական դատարանի վճիռը թողեց անփոփոխ։ Երևանի քաղաքապետարանը կփոխհատուցի նաև հայցվորի կողմից փաստաբանին վճարված ծառայությունների գումարը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են