Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

20,817,800 ՀՀ դրամը վերադարձվեց
դեբիտորական
Հայաստան սննդամթերք և տնտեսական ապրանքներ ներմուծող խոշոր ընկերությունը դիմել էր «Հայց» փաստաբանական գրասենյակ՝ ընկերության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարի յուրացման փաստի առթիվ իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով:
Գրասենյակի իրավաբանների կողմից իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում ձեռք բերվեցին հիմնավոր ապացույցներ կատարված հանցագործության վերաբերյալ:
Փաստաբանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով հարուցվեց քրեական գործ՝ ուրիշի գույքի առանձապես խոշոր չափերով յուրացում կատարելու և առևտրային ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվեց, որ քաղաքացի Ա.Փ.-ն հատուկ մշակված սխեմաներով տևական ժամանակ տարբեր ընկերություններից ստացել է մատակարարված ապրանքների դիմաց արված վճարումներն ու յուրացրել դրանք:
ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պրոֆեսիոնալ մոտեցման և «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ վերականգնվեց յուրացված ողջ գումարը:

Քննությունը շարունակվում է:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են