Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

21,000,000 դրամ հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումը ճանաչվեց անվավեր

Վարչական վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը ՀՀ ՊԵ կոմիտեի՝ շուրջ 21,000,000 դրամ հարկային պարտավորություններ գանձելու մասին ոչ իրավաչափ ակտը վերացնելու վերաբերյալ։


Հետաքրքրականն այն է, որ մեր վստահորդի նկատմամբ 2017թ ՊԵԿ-ն արդեն իսկ կայացրել էր նույնաբովանդակ որոշում, որը վերադաս կարգով բողոքարկման արդյունքում անվավեր էր ճանաչվել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կողմից։ Եվ զավեշտալի է, որ միևնույն հարկային պարտավորությունների գումարը գանձելու նպատակով 2018թ․ հոկտեմբերի ՊԵ կոմիտեն ևս մեկ ոչ իրավաչափ որոշում էր կայացրել։
Զարմանալիորեն, ՀՀ վարչական դատարանը մերժել էր մեր պահանջը՝ ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Թադևոսյանը բողոքարկել էր վերոնշյալ վճիռը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, քանի որ ՀՀ վարչական դատարանն անմիջականորեն չէր գնահատել գործում եղած բոլոր ապացույցները և ի պաշտոնե (“ex officio”) չէր պարզել գործի փաստական հանգամանքները: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինը պարտավոր է հետևել օրենքների պահպանմանը և գործել կոնկրետ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այսինքն` կոնկրետ օրենքով իրեն վերապահված լիազորություններից դուրս որևիցե գործողություն իրականացնել վարչական մարմինն իրավասու չէ: Ուստի, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասը իրավասություն չի վերապահում վարչական մարմնին նույն հարցի կարգավորման շրջանակներում կրկնակի վարչարարություն կիրառել և ընդունել նոր վարչական ակտ, այն էլ նախկինում կայացված որոշումն անվավեր ճանաչելու մասին վերադաս մարմնի` ՀՀ տեղական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի որոշման առկայության դեպքում: Երկու իրար հակասող որոշումների առկայությունը հայցվորին թույլ չի տալիս դրանց հետ համատեղելու իր վարքագիծը, որը իրավական որոշակիության սկզբունքի խախտման հետևանք է:


Քննելով վերաքննիչ բողոքը նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել փաստաբան Վահագն Թադևոսյանի ներկայացրած բողոքը և բեկանել ՀՀ վարչական դատարանի սույն գործով վճիռը՝ այդպիսով անվավեր ճանաչելով ՀՀ ԿԱ ՊԵԿ վերոնշյալ որոշումը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են