Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը վճռով բավարարեց մեր կորպորատիվ
գործընկեր՝ խոշոր ներկրող կազմակերպության հայցն ընդդեմ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության։ Գործը վերաբերում է ավելի քան 25 միլիոն դրամ մատակարարման պարտքին, որը չի մարվել, թեև կողմերի
միջև կնքվել է պայմանագիր և առկա են էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային
հաշիվներ։
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Օֆելյա Հարությունյանը, որպես հայցվորի
ներկայացուցիչ, հիմնվելով վերոնշյալ փաստաթղթերի վրա, պահանջել էր պարտքի բռնագանձում՝
այդ թվում որպես գրավ տրված անշարժ գույքի բռնագանձման հաշվին։
Դատարանն արձանագրել է, որ պայմանագիրը կնքվել է պատշաճ ձևով, իսկ ապրանքների առաքումը
փաստվում է հարկային փաստաթղթերով։ Դատարանը հաստատեց նաև, որ գրավի իրավունքը գրանցված
է և կարող է կիրառվել դրա բռնագանձումը՝ չկատարված պարտավորությունները մարելու նպատակով։
Պատասխանող կողմն առարկել էր՝ վկայակոչելով, թե ընկերությունը սնանկ է ճանաչվել
և իրավաբանական անձի գրանցում չունի, սակայն դատարանի արձանագրմամբ՝ ընկերության լուծարման
կամ գործունեության դադարեցման մասին գրանցումներ չկան։
Այսպիսով, դատարանը վճռեց՝ պարտավորեցնել պատասխանող ընկերությանը մեր կորպորատիվ
գործընկերոջը վճարել 25,500,000 դրամ մատակարարման պարտքի գումար, ինչպես նաև՝ փոխհատուցել
600,000 դրամ որպես պետական տուրքի և 300,000 դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության
գումարներ։