Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Խոշոր տնտեսվարողի գույքի արգելանքը վերացվեց

քրեական հետապնդում

ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում ՀՀ հակակոռուպցիոն դատարանն արգելանք էր կիրառել մեր գործընկեր, ՀՀ խոշոր տնտեսվարող կազմակերպության գույքի նկատմամբ։ Զավեշտն այն էր, որ դատական գործը հարուցված էր տվյալ ընկերության հետ որևէ կապ չունեցող անձանց դեմ, իսկ տվյալ գույքը շուրջ 20 տարի առաջ վաճառվել էր այլ անձի։ Արդյունքում, մեր գործընկեր կազմակերպությունն ավելի քան կես տարի չէր կարողանում տնօրինել նշված գույքը՝ կրելով մեծ վնասներ՝ այդ թվում բաց թողնված օգուտի տեսքով։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Նաիրա Համբարձումյանի և Տիգրան Գրիգորյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ նշված արգելանքի որոշումը վերացվեց, և ընկերության բնականոն գործունեությունը վերականգնվեց։

Չենք բացառում, որ մեր վստահորդ կազմակերպության ցանկության դեպքում նաև վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնենք ոչ պատշաճ գործողություններ կատարած պետական մարմնի դեմ։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!