Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մերժեց մեր վստահորդի դեմ ներկայացված զրպարտության հայցը։
Գործը վերաբերում է 2021 թ․ «5-րդ ալիք»-ի եթերում հնչեցրած արտահայտությանը՝ 44-օրյա պատերազմում զոհված դավթաշենցի տղաներին նվիրված պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքում ծագած վեճի ժամանակ, որը հայցվորը համարել էր զրպարտություն։
«Հայց» փաստաբանական գրասենյակի թիմն այս 4 տարվա ընթացքում վեճի արդյունքում ծագած բոլոր դատական գործերով ստանձնել է պատերազմում զոհված կամավոր Հարություն Հարությունյանի ընտանիքի և ընկերների իրավունքների պաշտպանությունը։
Մենք՝ որպես պատասխանողի ներկայացուցիչներ, դատարանին ներկայացրեցինք այն իրավական փաստարկները, ըստ որոնց՝ վիճահարույց արտահայտությունը չի պարունակում որևէ կոնկրետ անձի նույնականացնող տվյալ, հանդիսանում է գնահատողական դատողություն և չի կարող դիտվել որպես զրպարտություն։ Դատարանը լիովին ընդունեց մեր դիրքորոշումները և մերժեց է հայցը։
Ավելին՝ դատարանը պարտավորեցրեց հայցվորին՝ փոխհատուցել մեր վստահորդի փաստաբանական ծախսերը՝ 99,999 դրամի չափով։
«Այս և թեմային վերաբերող այլ գործերով փաստաբանի վարձատրության գումարները մեր թիմի միաձայն որոշմամբ ուղղվելու են վերոնշյալ պուրակի բարեկարգման աշխատանքներին։ Սա նվազագույնն է, որ մենք կարող էինք անել՝ հանուն մեր տղաների հիշատակի։»- իր խոսքում նշել է «Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանը։