«Հայց» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ա․Հ․-ին պատկանող մարդատար ավտոմեքենայի ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության որոշումը ճանաչվեց անվավեր։
Գրասենյակի փաստաբանների ջանքերով՝ 2023թ․ կայացված ակտը բողոքարկվել էր ՀՀ վարչական դատարանում, որն էլ բավարարել էր բողոքը։ Սակայն Պարեկային ծառայությունը, չհաշտվելով պարտության հետ, բողոքարկել էր վճիռը։ Երկու տարի անց, վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց պատասխանող կողմի բողոքը, և այդպիսով ուժի մեջ մնաց 2023թ․ վճիռը, համաձայն որի Պարեկային ծառայության կողմից ներկայացված ապացույցով որևէ կերպ չէր հիմնավորում իրավախախտում կատարելու փաստը, և որոշումն ընդունվել էր օրենքի էական խախտմամբ, այդ թվում՝ դրա սխալ կիրառման և սխալ մեկնաբանման հետևանքով։
Դատարանը վճռել էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 35,000 դրամ՝ ներառյալ բռնագանձված տուգանքի գումարը, ինչպես նաև պետական տուրքի և փաստաբանի ծառայության գումարները, որպես փոխհատուցում։