Շուրջ 18 մլն․ դրամ տույժը չեղարկվեց

2022թ․ նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «Հայց» փաստաբանական գրասենյակի գործընկեր կազմակերպության տնօրենի նկատմամբ «Վարչական տույժ նշանակելու մասին»։ Ակտը վերաբերում էր սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելուն և շինթույլտվության ժամկետը չերկարացնելուն։ Ուսումնասիրելով գո…

Կայանման արգելքը հանվեց

Հաշվի առնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա – Գ․Լուսավորիչ խաչմերուկի շրջակայքում առկա ավտոմեքենաների կայանման խնդիրը՝ վերջերս «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդգար Գրիգորյանը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետին՝ «Մետրոպոլ» հյուրանոցից՝ Մաշտոցի պողոտայի 2/2 հասցեից դեպի Լուսավորչի փողոց h…

Published
Categorized as Uncategorized

Գործատուի հրամանը չեղարկվեց

Շուրջ 4 տարվա պայքարից հետո գրանցեցինք ևս մեկ հաղթանակ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր վստահորդի հայցն ընդդեմ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության՝ 2019թ. հրամանն անվավեր ճանաչելու մասին։
Վերոնշյալ բուժհաստատության բժիշկ-լաբորանտի…

Պարեկային ծառայության ակտը բեկանվեց

«Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրենին պատկանող մարդատար ավտոմեքենայի ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ կայացված՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության որոշումը բեկանվեց, իսկ գործի վարույթը կարճվեց՝ վերադասության կարգով տարված բողոքի հիման վրա։
Փաստաբան Օֆելյա Հարությունյանի ջանքերով…

Զինկոմի որոշումն անվավեր ճանաչվեց

Վերջույթների ֆունկցիան խանգարող ակնհայտ կարճություն ունեցող երիտասարդի վերաբերյալ զինկոմի կայացրած որոշումը ճանաչվեց անվավեր: Երևանի զինվորական կոմիսարիատներից մեկի զինկոմի որոշմամբ մեր վստահորդը 2019թ․ զորակոչվել էր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության: Կենտրոնական բժշկական հանձնաժողով…

Խարդախություն կոշիկների արտադրամասում

Առերևույթ խարդախությամբ զինվորական ճտքավոր կոշիկների հափշտակման գործի կարճման վերաբերյալ բողոքը բավարարվեց։
ՀՀ բանակին զինվորական կոշիկներ մատակարարող մեր գործընկեր կազմակերպության տնօրենը խնդրել էր ապահովել իրավաբանական օգնություն՝ ընկերության արտադրամասի աշխատակցի կողմից ենթադրյալ գողություն կա…

Քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ն․Ավետիսյանի 13․03․2023թ․ օբյեկտիվ որոշմամբ փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Էմին Բեգլարյանի պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև․․․

Շուրջ 8,000,000 ՀՀ դրամը վերադարձվեց

Հայաստան տնտեսական ապրանքներ ներմուծող խոշոր ընկերությունը դիմել էր «Հայց» փաստաբանական գրասենյակ՝ ընկերության դեբիտորական պարտավորությունների վերականգնման հարցում իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով: Ապրանքների խոշոր պատվեր գրանցած անհատ ձեռներեցը հրաժարվում էր վճարել ստացված ապրանքների…

Published
Categorized as Uncategorized

Արամյանց բժշկական կենտրոնը կփոխհատուցի բժշկին

«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Նաիրա Համբարձումյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր վստահորդ բժիշկ-անեսթեզիոլոգի հայցն ընդդեմ Արամյանց բժշկական կենտրոնի՝ հայցվորի և պատասխանողի միջև կնքված վճարովի ծառայությունների պայմ…

Published
Categorized as Uncategorized

Ամատունի Վիրաբյանի հայցը բավարարվեց

ՀՀ արդարադատության նախարարությունը Ամատունի Վիրաբյանին կհատուցի աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի 25․11․2022թ․ վճռով Ա․Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվեց։ Դատարանը վճռեց․ ՀՀ արդարադատության…

Published
Categorized as Uncategorized