Փաստացի տիրապետումից՝ ժառանգության իրավունք

Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարեց մեր վստահորդի դիմումը։ Գործը վերաբերում էր մի քաղաքացու, որը մոր մահից հետո շարունակել էր փաստացի տիրապետել ժառանգական գույքին, սակայն օրենքով սահմանված ժամկետում չէր դիմել նոտարին՝ ժառանգության ընդունման համար։ Հետագայում նոտարը մերժել է․․․

25,500,000 դրամ պարտքը կվերադարձվի

Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը վճռով բավարարեց մեր կորպորատիվ գործընկեր՝ խոշոր ներկրող ընկերության հայցն ընդդեմ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության։ Գործը վերաբերում է ավելի քան 25 միլիոն դրամ մատակարարման պարտքին, որը չի մարվել, թեև կողմերի միջև կնքվել է պ…

Ինգո Արմենիան ընդդեմ վարորդի

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մերժեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հայցը մեր վստահորդի դեմ՝ 1,719,000 դրամ գումարի բռնագանձման պահանջով։
Հայցի հիմքում ընկած էր ավտովթարի փաստը, որին մասին, ըստ ապահովագրական ընկերության, մեր վստահորդը սահմանված ժամկետում չէր տեղեկացրել։
Սակայն դատա…

Սիմոն Զախարովի վերաքննիչ բողոքը մերժվեց

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Սիմոն Զախարովի՝ «Էյ Բի Սի մեդիա» ՍՊԸ դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի 04.11.2024թ․ վճիռը։
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր հերքել abcmedia.am կայքում 2023թ․ դեկտեմբերի 12-ին հրապարակված հոդվ…

Եվս մեկ հաջողություն

Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մերժեց մեր վստահորդի դեմ ներկայացված զրպարտության հայցը։ Գործը վերաբերում էր 2021 թ․ «5-րդ ալիք»-ի եթերում հնչեցրած արտահայտությանը՝ 44-օրյա պատերազմում զոհված դավթաշենցի տղաներին նվիրված պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքում ծագած վեճի ժամանա․․․

20,000,000 դրամի վարչական տույժը չեղարկվեց

Մեր կորպորատիվ գործընկեր խոշոր տնտեսվարող ընկերության տնօրենը կանգնած էր լուրջ իրավական և ֆինանսական խնդրի առաջ։ Քաղաքապետարանը կայացրել էր վարչական տույժ նշանակելու որոշում՝ մոտ 20 միլիոն դրամի չափով՝ շինարարության ժամկետների խախտման համար։ Որոշումը հիմնավորված էր թղթերով, սակայն իրավաչափ չէր․․․

Հարկադիր կատարողի որոշումները վերացվեցին

2021թ․ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ՊԵԿ որոշման հիման վրա կատարողական վարույթ էր նախաձեռնվել մեր վստահորդի նկատմամբ՝ մոտ 8,5 միլիոն դրամի բռնագանձման նպատակով գույքի վրա արգելանք դնելով։ Արդյունքում, պարզվել էր, որ Պետ․ եկամուտների կոմիտեն մեր վստահորդին պատշաճ չէր ծանուցել կայացվ…

47 միլիոն դրամի պահանջը մերժվեց

Ավելի քան 47,000,000 դրամի անհիմն պահանջը մերժվեց։
Մեր վստահորդների դեմ խոշոր գումարի հայցապահանջ էր ներկայացվել դատարան։ Գործի հանգամանքների և փաստերի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հայցվորների կողմից բազմաթիվ հարկային հաշվիներ էին դուրս գրվել մեր վստահորդներին՝ իբրև ապրանքների մատ…

Խոշոր տնտեսվարողի գույքի արգելանքը վերացվեց

քրեական հետապնդում

ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում ՀՀ հակակոռուպցիոն դատարանն արգելանք էր կիրառել մեր գործընկեր, ՀՀ խոշոր տնտեսվարող կազմակերպության գույքի նկատմամբ։ Զավեշտն այն էր, որ դատական գործը հարուցված էր տվյալ ընկերության հետ որևէ կապ չունեց…

Published
Categorized as Uncategorized

Տուգանքն անվավեր ճանաչվեց

«Հայց» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ա․Փ․-ին պատկանող մարդատար ավտոմեքենայի ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ կայացված՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության որոշումը ճանաչվեց անվավեր։
Գրասենյակի փաստաբանների ջանքերով՝ 2023թ․ կայացված ակտը բողոքարկվել էր ՀՀ վարչական դատարանում, որ …

Published
Categorized as Uncategorized
error: Content is protected !!